HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի միջազգային սեմինար

Փետրվարի 7-ից 11-ը Հայաստանի ազգային պատկերասրահում Հայաստանի պատմության թանգարանը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտը կանցկացնեն միջազգային սեմինար:

Սեմինարին կմասնակցեն հրավիրված մասնագետներ Իրաքից, Իրանից, Վրաստանից, Ռումինիայից և Ճապոնիայից: Սեմինարի ընթացքում կհնչեն բրոնզե արտեփաստերի պահպանության վերաբերյալ դասախոսություններ, կանցկացվի հայ մասնագետների հմտությունները և տեխնիկական պատրաստվածությունը զարգացնող գործնական ուսուցում:

Իսկ հունվարի 24-ից փետրվարի 3-ը Հայաստանի պատմության թանգարանում ճապոնական կողմի հետ համատեղ անցկացվում է «Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման» թեմայով սեմինար:

Տեսական և գործնական դասընթացներին մասնակցում են ՀՊԹ, Սարդարապատի թանգարանի, Մատենա­դարա­նի, Մշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները:

Անդրադարձ է կատարվում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների ամրակայմանը ներկայացվող փաստաթղթավորման և գիտական անալիզի հարցերին, այդ թվում՝ նյութի ուսումնասիրմանը, վերականգնմանը, պահպանությանը, ինչպես նաև ցուցադրության խնդիրներին:

«Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման» թեմայով սեմինարն անցկացվում է՝ համաձայն Երևանում 2011 թ. հունիսին ստորագրված «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» hամաձայնագրի և «Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի և Հայաստանի պատմու­թյան թանգարանի միջև Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա առարկաների պահպանության և ուսումնասիրման նպատակով համագործակցության» փոխըմբռնման հուշագրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter