HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային խորհրդակցություն՝ Բարձրագույն դատական խորհրդի մասնակցությամբ

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին ԲԴԽ-ի  նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա­սու­թյան դատարանի նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայե­ցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջ­նահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:

Կարևորվել է նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակ­ցությամբ առանձին հիմնախնդիրների համա­տեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշ­տությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար համարեց նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրեց իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն:

Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter