Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարները, ըստ հաղորդագրության, ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել