HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է 109 մլն դրամից ավելի յուրացման դեպք. գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Կ. Մ.-ն, զբաղեցնելով ոստիկանության ՊՊԳ վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի ավագ հաշվապահի պաշտոնը, 2015-2018թթ-ի ընթացքում հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Ըստ մեղադրանքի` 2015-2018թթ-ի ընթացքում մի շարք ՍՊ ընկերություններին մատուցած պահպանության ծառայությունների դիմաց գնդի ծառայողներն այդ ընկերություններից յուրաքանչյուր ամիս կանխիկ գումարներ են ստացել, որոնք համապատասխան հաշվեհամարին մուտքագրելու նպատակով հանձնել են գնդի ավագ հաշվապահ Կ. Մ.-ին: Վերջինս, սակայն, ստացված գումարները չի մուտքագրել գնդի արտաբյուջետային հաշվեհամարին և մաս-մաս յուրացնելով` հափշտակել է իրեն վստահված առաձնապես խոշոր չափերով՝ 109.340.580 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում Կ. Մ.-ի կողմից հափշտակված գումարն ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter