HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Խաչատրյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել նախարարության առջև դրված խնդիրների իրականացման հարցում։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առևտրաշրջանառության աճող ծավալները և կառուցվածքը։

ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը և քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ 

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը և մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։

Կողմերն անդրադարձել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարևորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter