HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: 

Շիրակի մարզի Ամասիա-Զարիշատ, Ամասիա-Բերդաշեն, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ծաղկաշեն-Արագած-Վարդենուտ, Նիգավան, Լուսագյուղ, Եղիպատրուշ, Միրաք,  Շողական, Ծաղկաշեն, Քուչակ, Սարալանջ և Արագածի տարածաշրջանի Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնարոտ գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են: 

Դժվարանցանելի են Սոթք-ՔարվաճառԱրագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք և Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter