
Խորհրդարանում մեկնարկել է Արսեն Թորոսյանի փակ հանդիպումը «Իմ քայլի»-ի հետ
Խորհրդարանում քիչ առաջ մեկնարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Տեղեկացնենք, որ հանդիպումը Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ է, հանդիպման օրակարգում է նախարարության՝ վերջին շրջանում առաջ քաշած նախագծերը, որոնց վերաբերյալ խմբակցության պատգամավորները հարցեր են հղել նախարարին։
Հիշեցնենք, որ արդեն հայտնի է դարձել, որ հասարակական վայրերում ծխելն արգելող նախագիծը պատրաստ է և շրջանառության մեջ է դրվել կառավարությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել