
Ի՞նչ իմաստ ունի «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը
«Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»...
Ի՞նչ իմաստ ունի «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը,որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»: Կոնկրետ ում, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ պետբյուջե՞, «բարեգործությու՞ն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»... այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: Ինչու՞, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունու՞մ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ու՞մ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»... ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել:
Հրանուշ Խառատյան
Մեկնաբանել