HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան. «Ես սեփական բժշկական կենտրոն չունեմ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումն ավարտվեց։ Հանդիպումից հետո նախարարը վերահաստատեց՝ հանդիպումն իր նախաձեռնությամբ է եղել։ Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իրեն պատկանող «Միբս» ԲԿ-ում տրամադրվող պետպատվերի գումարն աճել է, ինչպես նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում է տրամադրվող պետպատվերի գումարն ավելացել՝ ի տարբերություն այլ ԲԿ-ների, նախարարը հերքեց.

«Ես սեփական ԲԿ չունեմ»։

Լրագրողի դիտարկմանը, որ ձեր կինն առնչություն ու՞նի այդ ԲԿ-ի հետ, Թորոսյանն արձագանքեց, որ կինն էլ ԲԿ չունի։

«Ինչ վերաբերում է «Միբս» ԲԿ-ին, եթե չեմ սխալվում եղել է քսանհինգ, դարձել հիսունից ավելի միլիոն դրամ, այդ կենտրոնի 600 միլիոն դրամի շրջանակներում 2017-ին ընդհանրապես պետպատվեր չի ստացել, 2018-ի մարտին է ստացել քսանհինգ միլիոն դրամ ու եղել է ամենաքիչ պետպատվեր ստացող կենտրոնը։ Հիմա այդ ծրագրով մեծ վերաբաշխում ենք արել, նաև շատ ստացել են դժավարամատչելի ծառայությունների համար «Գյումրիի», «Գորիսի» ԲԿ-ները»,- ասաց նա։

«Հայաստանի 2019-ի բյուջեով մոտ տասը միլիարդ դրամի աճ է եղել, հետևաբար գրեթե բոլոր ԲԿ-ները ստացել են ավելի շատ գումար, քան 2018-ին, այդ թվում՝ ձեր նշած շատ կենտրոնները։ Գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենց ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի, սրա մասին բազմիցս շեշտել եմ, ու «Աստղիկի», «Էրեբունիի», «Արաբկիրի», նույնիսկ «Հանրապետականի» մոտ եղել է բյուջեի աճ»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ բյուջեի նվազումներ եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, «Նորք-Մարաշում», սակայն. չբացառեց, որ տարվա ընթացքում կատարողականը հնարավոր է փոխվի։

Ինչ վերաբերում է պատգամավորների հանդիպմանը, նախարարն ասաց, որ օրակարգում բազմաթիվ հարցեր կային.

«Հիմնականում պատմելու համար, թե ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինենք պատգամավորներն ու կառավարությունը, բազմաթիվ հարցեր տրվեցին՝ սկսած մեր օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած այն հարցերից, որ հիմա տալիս եք»,-ասաց նա։

Թե որ փուլում է հասարակական վայրերում ծխելն արգելող նախագիծը հարցին նախարարն ասաց, որ այն կառավարությունում է, եթե հաջողվի, ապա մի քանի շաբաթվա ընթացքում կառավարության հավանությունը ստանա, կներկայացվի խորհրդարանին։

«Ու բուռն քննարկում, ընդունում, կիրառում ու երջանիկ, առողջ...»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter