HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին վերացվել է:

Այսպիսի որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ բավարարելով պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը:

Երեկ կայացած նիստի ընթացքում պաշտպանը միջնորդել էր, որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացվի և նոր խափանման միջոց չընտրվի՝ հաշվի առնելով, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է:

Նախագահող դատավորը որոշման մեջ նշել էր, որ բացակայում են խափանման միջոց կիրառելու հիմքերը, ուստի որոշում է կայացրել վերացնել գործով 2 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները, իսկ երաշխավորի վճարած 500 հազար դրամը վերադարձնել վերջինիս:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության համար:

Ըստ քննչական կոմիտեի՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ն. Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter