Հայտնի են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելիք տեղական ՀԿ-ները
Ավարտվել է 2012թ.-ի փետրվարի 12-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտորդների հավատարմագրում իրականացնելու համար նախատեսված ժամկետը:
ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն հետևյալ տեղական հասարակական կազմակերպությունները՝ «Ազատ հասարակության ինստիտուտ» (261 դիտորդ), «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» (28 դիտորդ), «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» (28 դիտորդ), «Ազատականություն և ժողովրդավարություն» (28 դիտորդ), «Հաշմանդամների «Փարոս» կրթության և մշակույթի զարգացման կենտրոն» (5 դիտորդ), «Հաղթանակի զավակներ» (10 դիտորդ):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել