HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնվերս Բանկի աջակցությամբ մայր թատրոնին կից փոքր բեմ՝ Black Box կբացվի

Փետրվարի 20-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը:  Այն Հայաստանում  պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին  Black Box-ը, որը ծառայելու է որպես նորարարական թատերական հարթակ երիտասարդ արվեստագետների համար:

«Նախաձեռնությունը կյանքի է կոչվել  Կոնվերս Բանկի աջակցությամբ,որն իր ողջ գործունեության ընթացքում մշտապես եղել է  մշակույթի և արվեստի ոլորտում տարբեր նախաձեռնությունների մասնակիցն ու աջակիցը: Հուսով եմ, որ նախորդ տարի սկսած համագործակցությունը այս նախագծի իրականացմամբ չի ավարտվի  և մենք հնարավորություն կունենանք հետագայում ևս հանդիսատեսին ներկայանալ նոր, հետաքրքիր առաջարկներով»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

«Մշակույթի և արվեստի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն  բաղադրիչներից է, որի շրջանակներում միայն նախորդ տարի Կոնվերս Բանկը աջակցել և մասնակցել է մոտ մեկ տասնյակ միջոցառումների: Black Box_ի բացումը հանրային և մասնավոր հատվածների համագործակցության շրջանակներում իրականացված այդպիսի նախագծերից մեկն է, որի շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն ակադեմիական թատրոններին բնորոշ բեմադրություններ, այլև նորարարական, ժամանակակից լուծումներով նոր ներկայացումներ»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

 Black Box-ում առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին կներկայացվի արդեն այս գարնանը:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter