HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։ Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

9 տարի շարունակ իրականացվող ծրագրին ներգրավվել են պատմության և մշակույթի ոլորտի ավելի քան 250 հեղինակավոր գործիչներ, ովքեր պարբերաբար այցելել են զորամասեր,  հանդես  եկել 1000-ից ավելի դասախոսություններով:

Արժևորելով ծրագրի դերը զինծառայողների հայրենասիրական դաստիրակության գործում՝ Դավիթ Տոնոյանը ծրագրի մասնակիցներին հավաստիացրել է, որ յուրաքանչյուր նման այցելություն ու հանդիպում նոր լիցք է հաղորդում ազգային բանակի զինվորներին և սպաներին։

Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը զինծառայողների ազգային, հայրենասիրական դաստիրակության գործում ունեցած ներդրման, ինչպես նաև ծրագրին ցուցաբերած ակտիվ մասնակցության համար պատվոգրերով և հուշամեդալներով է պարգևատրել մի շարք արվեստագետների և գիտնականների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter