HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորները առողջապահական ապահովագրություն կստանան, կօգտվեն հանրային ծառայողի սոցիալական երաշխիքներից

Դատավորները պետական միջոցների հաշվին առողջապահական ապահովագրություն կստանան, ինչպես նաև կօգտվեն հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

Նման որոշում  կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին:

Ինչպես հայտնեց հարցը զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, այս փաթեթեում կներառվեն նաև սահմանադրական դատարանի դատավորները, բարձրագույն դատական խորհրդի անդամները:

Նախարարի տեղեկացմամբ՝ դատավորները կօգտվեն Հայաստանում և ԼՂՀ-ում հանգստի ապահովման ծառայություններից, հնարավորություն կունենան օգտվել հիպոթեքային վարկերի ամսական մարումից, կդառնան առողջապահական սոցիալական փաթեթի շահառու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե կառավարությունը ցանկանում է դատական համակարգ ունենալ, պետք է հնարավոր պայմաններ ստեղծի դատավորների համար, որպեսզի նրանք «սրա-նրա ձեռքին չնայեն». «Մի կողմից՝ մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի որոշումների և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից՝ պետք է քայլեր ձեռնարկենք, որ այս ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter