HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետաղական հանքերի իրական սեփականատերերը կբացահայտվեն

Կառավարությունն այսօրվա նիստին փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում՝ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու նպատակով:

Գործադիրի ընդունած որոշումով կսահմանվի հանքերի իրական սեփականատերեր հասկացությունը, ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը:

Նախագծով սահմանվելու են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ-ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը: Առանձին հոդվածով առանձնացվում է, որ իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում տեղեկություններ են գրառվելու:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ:

Իրական սեփականատերերի փոփոխությունների դեպքում պետք է տեղեկանք ներկայացվի լիազոր մարմնին: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա:

Նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի՝ իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամիսներ առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ուսումնասիրություն է ստացել, որ Հայաստանում հանքեր շահագործող ընկերությունների մեծամասնությունը գրանցված է օֆշորային գոտիներում: Ասաց՝ այդ գրությունը պետք է փոխանցվի նաև իրավապահ մարմիններին, որպեսզի ուսումնասիրեն. «Այդ ուսումնասիրությունից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, և դա ինքնին տարօրինակ փաստ է: Կարծում եմ, որ արժի՝ իրավապահ մարմինները զբաղվեն դրանով»,- նշեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter