HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Էլոյանն այցելել է քաղաքաշինության կոմիտե՝ որպես փոխվարչապետի խորհրդական

Քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեն:

Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու ժամանակահատվածում:

Ավետիք Էլոյանը կոմիտեի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկել է քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնել` ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter