HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում կառավարության անդամներին հայտնեց, որ ոչ մի վայրկյան կոռուպցիոն երևույթների դեմ պայքարում զգոնությունը չպետք է թուլանա:

«Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ փաստն է: Բայց եթե կա այդ երևույթը, նշանակում է, մենք ոչ թե ամիսը մեկ-երկու այդպիսի հարցով ձերբակալություն պետք է ունենանք, այլ տասը, քսան և ավել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ որևէ կարևորություն չունի՝ կոռուպցիոն երևույթների մեջ ներգրաված անձը գործող, թե նախկին պաշտոնյա է, կուսակցության ներկայացուցիչ է թե ընտանիքի անդամ. «Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»,- ասաց Փաշինյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter