HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունն արտոնություն է տվել զենք և զինամթերք արտադրող ընկերությանը

Կառավարության որոշմամբ «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու են զենքի և զինամթերքի արտադրության մեջ (ք. Երևան)։ Նախատեսվում է իրականացնել 3 026 000 000 դրամի ներդրում: Կստեղծվի 200 նոր աշխատատեղ՝ 250 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44 400 000 000 դրամ։

Բավարարվել է նաև «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավելել գործունեություն՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter