HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

UCOM-ը կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը։

Մասնավորապես, ըստ հաղորդագրությանը, կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում:

Բացի դրանից, Ucom ընկերությունը մշտապես կհետևի ծրագրի անխափան իրագործմանը և հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի և համապատասխանմիջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

Նախարար Արայիկ Հարությունյանը  կարևորել է ՀՀ հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Նրա խոսքով՝ Ucom ընկերության առաջարկով «Ապահով համացանց» շաբաթվա ընթացքում իրագործվել է փորձնական մի ծրագիր, որով ընկերությունը երեխաների համար համացանցն առավել անվտանգ դարձնելու շրջանակում տեխնիկական որոշակի միջոցառումներ է իրականացրել: «Այս հուշագրով փորձելու ենք դպրոցներում մեր երեխաներին զերծ պահել բռնություն, մեծահասակների համար բովադակություն ստեղծող և վիրուսներ տարածող կայքերից: Անվտանգ համացանցային միջավայրի ապահովման համար փորձնական ծրագրից հետո կքննարկենք այն ընդլայնելու հարցը», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սա ինտերնետի սահմանափակում չէ, այլ ընդամենը որոշակի տարիքային խմբերին համապատասխան բովանդակության տրամադրում:

«Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի, մասնավորապես, հանրակրթության ոլորտում։ Մեր ընկերությունը մշտապես եղել է ինտերնետի ազատ և միևնույն ժամանակ անվտանգ օգտագործման ջատագովը։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք օժանդակում ենք ծնողներին սահմանափակել իրենց անչափահաս երեխաների մուտքն ինտերնետ և զերծ պահել նրանց բռնություն կամ մերկություն պարունակող բովանդակություն դիտելուց։ Նաև համալիր լուծումներ ենք առաջարկում մեծահասակների համար նախատեսված բովանդակության արգելափակման համար և ինտերնետից ներթափանցող վիրուսների դեմ։ ՀՀ ԿԳՆ-իհետ այս համագործակցությունը, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավորտնօրեն Հայկ Եսայանը՝ վստահություն հայտնելով, որ հաջորդ տարի ծրագրի արդյունքներն ավելի շոշափելի կլինեն և կընդլայնեն իրենց աշխարհագրությունը:

Նա ևս մեկ անգամ շեշտել է, այն ինտերնետ ծառայությունը, որը հասանելի է Ucom միջոցով, ամբողջությամբ ֆիլտրված է լինելու` համաձայն ՀՀ օրենսդրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter