HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներ Ժաք Գարիգին և Ցեզար Սանչես Լոպեսին՝ քննարկելու նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շնորհիվ մեկնարկած աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, Airbus-ի ներկայացուցիչները Մանե Ադամյանին ներկայացրել են տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ուղղությամբ կատարված քայլերը՝ մասնավորապես անդրադառնալով ավիացիայի, արտակարգ իրավիճակների, առողջապահության, մասնագիտական կրթության բնագավառներում իրականացվելիք ծրագրերին։

Գործարարները նաև նշել են, որ քննարկված գաղափարներն ու առաջարկված ծրագրերն ամփոփելու և կյանքի կոչելու նպատակով Airbus ընկերության տարածաշրջանային ղեկավար պատվիրակությունը մարտի 4-6-ը այցելելու է Հայաստան։

Կարևորելով քննարկված ծրագրերը հաջորդ` իրականացման փուլ տեղափոխելու   անհրաժեշտությունը` փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ծրագրերի իրագործման ջանքերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter