HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել դուխով գործարարները»

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռիի» բիզնես ֆորումը։ Ֆորումին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց՝ տնտեսական հեղափոխությունն իրականացնելու են ՀՀ քաղաքացիները։

«Այն ժողովուրդը, որն ի վիճակի է եղել իրականացնել և հասնել մի էֆեկտի, որը համարում ենք քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը ևս մեր հասանելիության տիրույթում է, տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որոնք են տնտեսական հեղափոխության պարամետրերը, դրանք են՝ նոր աշխատատեղեր, եկամուտների նոր մակարդակ, բարեկեցության նոր մակարդակ, այսինքն տնտեսական հեղափոխության արգասիքը առաջին հերթին բարեկեցության նոր և բարձր մակարդակն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ տնտեսական արգասիքի հեղինակը ստեղծագործ քաղաքացին է, իսկ կառավարությունն էլ իր հերթին ուզում է քաջալերել քաղաքացուն, որ նա ստեղծի այն, ինչն իր հնարավորությունների սահմանում է։

«Մեզ համար կարևորը իրական տնտեսական հնարավորություններ ստեղծելն է՝ մենաշնորհների, կոռուպցիայի բացառման ճանապարհով և օրենսդրության բարեփոխումների ճանապարհով։

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության. մեր մեթոդից, երբ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, նրբանցքները, որոնցով հոսում է կոռոպցիան, տնտեսական հեղափոխության գաղափախոսությունը հետևյալն է, որ ամեն մեկն իր հնարավորությունների չափով «փակի» այն փողոցները, որոնցով հոսում է աղքատությունը, ավերը»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ որևէ գործարար չի կարող բիզնեսի պատասխանատվությունը կիսել իշխանության մեջ գտնվող անձի հովանավորչության հետ։ «Տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության ու ստեղծարարության վրա ու գիտեն, որ տեսակով հաղթող են, ես հավատում եմ, որ կան տեսակով հաղթող գործարարներ, տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, տաղանդին, ես հավատում եմ, որ այսքան մարդկանց այստեղ բերել է ոչ թե հավատը իշխանության, կառավարության նկատմամբ, այլ յուրաքանչյուրն իր նկատմամբ, գիտի որ ինքը կարող է ստեղծի, հարստանա ու հարստացնի»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter