HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վարչապետը՝ գործարարին. «Դուք հին համակարգի ներկայացուցիչն եք, որը տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է կռիշ ունենա»

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռիի» բիզնես ֆորումը, որին ներկա են կառավարության անդամներ, գործարարներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բաբուռյանը դժգոհեց բանկային քաղաքականությունից։ «Էսօր մեզ զգում ենք լքված, հուսալքված, շատ մեծ քայլ էր ֆիզանձանց տոկոսները ներելը, բայց ընկերությունների վերաբերյալ նման քայլ չեղավ»,-ասաց նա՝ ներկայացնելով իր վարկային պարտքերը՝ հետաքրքրվելով, թե այդ առումով ինչ է մտադիր անել կառավարությունը։ Այս հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հետևյալն ասել՝ գործարարը վեր է կենում, ասում է ինձ զգում եմ լքված, ումի՞ց լքված, մենք խոսում էինք այն մասին, որ մարդն ինքն իրեն պետք է հավատա, դուք, կներեք հին քաղաքական համակարգի ներկայացուցիչն եք, որը տնտեսական գործունեություն ծավալելու համար պետք է կռիշ ունենա։ Բա վարկը վերցրել եք, էդ ստորագրման պահին վերլուծե՞լ եք էդ վարկը ձեզ համար տանելի է, թե ոչ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ կան շատ քաղաքացիներ, որոնք գյուղվարկ են վերցնում, հետո գնում «Նիվա» մեքենա առնում, հետո «Նիվա»-ն պատին խփում ու ասում՝ բա կառավարություն, ինչ եք անելու մեզ համար։

«Որ վերցրել եք էդ վարկը փակել եք, թե չէ, մարդ կա գնում, վարկ է վերցնում, քեֆ անում, հետո գալիս կառավարության դիմաց ակցիա անում, բա վարկ եք վերցրել, բա դրա պատասխանատվությո՞ւնը։ Մենք այսօր հստակ քաղաքականություն ենք վարում, որ բանկային տոկոսները իջնեն, բայց ձեր պատմության առաջին պատասխանատուն դուք եք, որովհետև կառավարությունը չի վարկը վերցրել»,- ասաց նա։ Փաշինյանը շեշտեց՝ անցել է այն ժամանակը, երբ վարչապետի զանգով են վարկ վերցնում կամ տոկոսադրույք իջեցնում։ «Կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի ուզեք, ձեր հաղթանակները դուք ինքներդ պետք է կերտեք»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter