HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ տարվա ընթացքում հրաժարականի դիմում է ներկայացրել երեք դատավոր

Դատավորի պաշտոնը գնալով դառնում է անհրապույր: Միայն 2018-ից մինչև այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել 3 դատավոր՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Արսեն Սարդարյանը:

Նշված ժամանակահատվածում առողջական վիճակի պատճառով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արթուր Օհանյանի, Վարդան Աբրահամյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Միքայելյանի լիազորությունները:

Միայն այս տարվա փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 3 դատավոր՝ Արա Կուբանյանը, Ռուբեն Ափինյանն ու Արայիկ Մելքումյանը:

Ռուբեն Ափինյանին հայտարարվել է նկատողություն, իսկ Արա Կուբանյանին՝ խիստ նկատողություն: Ճակատագրականը եղել է Արայիկ Մելքումյանի դեպքում:

«Հետք»-ը գրել էր, որ խորհուրդը դադարեցրել է նրա լիազորությունները: Հիմնավորվել է, որ դատավոր Արայիկ Մելքումյանի կողմից 12.10.2017թ. կայացված վճռի հիման վրա 17.10.2018թ. տրվել է կատարողական թերթ՝ նշումով, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 31.08.2018թ.-ին, սակայն Մելքումյանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանի 12.10.2017թ. վճիռը, բացառությամբ գործի վարույթը կարճելու մասի, մինչ օրս չի մտել օրինական ուժի մեջ, քանի որ վերաքննիչ դատարանի 31.07.2018թ. որոշմամբ վճիռը՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Նշված կատարողական թերթի հիման վրա Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից 19.10.2018թ.-ին հարուցվել է կատարողական վարույթ, և նույն օրը որոշում է կայացվել պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին: Նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 02.11.2018թ. իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում նշում է կատարվել կանոնադրության փոփոխության պետական գրանցման անվավերության վերաբերյալ, ինչպես նաև նախագահի վերընտրության անվավերության մասով ընդունվել է ի գիտություն՝ հիմք ընդունելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության որոշումը:

Արայիկ Մելքումյանն ընդունել էր, որ իր կողմից թույլ է տրվել վրիպում, սակայն այն որևէ աղերս չունի մասնագիտական առումով ոչ կոմպետենտության կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հետ, այն չի կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ունեցել է իր ծնող պատճառները՝ գերծանրաբեռնվածություն, բավարար և պատշաճ պրոֆեսիոնալիզմով աշխատակազմի բացակայություն, ինչպես նաև այն, որ ինքը միջոցներ է ձեռնարկել կատարած խախտման (վրիպման) հետևանքները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter