HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մատենադարանին հանձնվեց Սեմ Գորյանի կտակած «Հայսմավուրք» ծիսամատյանը

Բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության անդամ Կարեն Առաքելյանի (գրական անունը՝ Սեմ Գորյան) պատգամով այսօր Մ. Մաշտոցի անվան Մատենադարանին հանձնվեց 1706 թ.-ի «Հայսմավուրք» ծիսամատյանը։

«Հայսմավուրք» ծիսամատյանը, ձեռքից ձեռք անցնելով, 1988թ. աղետալի երկրաշարժից հետո հայտնվել է Հայաստանը լքող մի անձնավորության ձեռքին, որի մոտ էլ այն տեսել է Սեմ Գորյանը։ Հասկանալով, որ եթե գիրքը չպահպանվի Հայաստանում, այն գուցե անդառնալի կորչի հայության համար, գրողը մեծ ջանքերով միջոցներ է հավաքում, որպեսզի ձեռք բերի այս հնատիպ գիրքը։ ՌԴ-ում ապրող գրողը ցանկանում էր գիրքն անձամբ հասցնել Հայաստան ու նվիրել Մատենադարանին, սակայն չհասցրեց։ Սեմ Գորյանը փետրվարի 20-ին կդառնար 70 տարեկան։

Հեղինակի մտերիմները հետմահու Մ. Մաշտոցի Մատենադարանին հանձնեցին նրա կտակած «Հայսմավուրք» ծիսամատյանը։ Մատենադարանի վիրտուալ սրահում այսօր գրողի հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ հարազատները կատարեցին գրողի վերջին ցանկությունը։

Միջոցառման կազմակերպիչ Պասոյան ընտանիքի անդամները  նշեցին, որ գրքի նվիրատվությունը իրենց համար մեծ պատգամ էր,քանի որ Սեմ Գորյանը ծիսամատյանը հենց իրենց ընտանիքին  էր ի պահ տվել։

Միջոցառումը սկսվեց Մատենադարանի  տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի խոսքով, որը շնորհակալություն հայտնեց ներկաներին և Գորյանի նվիրատվությունը համեմատեց Նոր կտակարանի ծեր կնոջ մի լումայի  պատմության հետ, որը նվիրում էր վերջին ունեցածը։

Հեղինակի մտերիմները, ընկերները ևս ելույթ ունեցան։

«Ինքն ինքնատիպ էր, չկրկնվող, նա չէր գրում, ապրում էր իր ստեղծագործություններվ, չէր սիրում, որ իր մասին խոսեն, բարձրաձայնեն, նա լուռ ապրում էր, լուռ արարում»,- նշեց հեղինակի ընկեր, գրող Շանթէ Հովհաննեսը։

Ընկերները փաստում են, գորյանական ստեղծագործությունները բոլորի համար կարող են դառնալ  ձեռնարկ՝ կյանքի  համար, նրա պոեզիան ունի պարզ շքեղություն։

Նարեկ Մարգարյանի կատարմամբ հնչեց հեղինակի ստեղծագործություններից մեկը։

Անյա Սարկիսովա

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter