HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև տարեվերջ կգույքագրվեն Երևանի բոլոր ծառերը, և կտնկվի մոտ 30 հազար նոր ծառ ու թուփ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը՝ կանաչ գոտիների պահպանման և ընդլայնման նպատակով:

Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն արվել են, որոնց շրջանակում, մասնավորապես, գույքագրվել և համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր ծառերը:

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ պետք է գույքագրի մայրաքաղաքի կանաչ տարածքներն ու համարակալի ծառերը, ինչի հիման վրա կկազմվի առկա ծառերի և կանաչ գոտիների մասնագիտական քարտեզ:

Քարտեզը հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, այդ թվում նաև տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տվյալ տարածքներում ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:

Հատկապես վերջինի մասով կդրվի նաև պայմանագրային խիստ պահանջ, համաձայն որի՝ ծառերի ու կանաչ գոտիների նկատմամբ չնախատեսված կամ ոչ մասնագիտական յուրաքանչյուր միջամտության դեպքում տվյալ ընկերությունը կպատժվի օրենքով սահմանված կարգով:

Աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանի հավաստմամբ՝ աշխատանքային խումբը նաև կգույքագրի և քաղաքապետին կներկայացնի առաջարկներ բոլոր այն տարածքների վերաբերյալ, որտեղ հնարավոր կլինի կանաչապատման և անտառվերականգնման ծրագրեր իրականացնել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է տնկել շուրջ 10 հազար մշտադալար ծառ ու թուփ, ավելի քան 20 հազար դեկորատիվ ծառ: Բացի դրանից՝ նախատեսվում է վարչական շրջաններում անցկացնել 20 հազար գծամետր ոռոգման ցանց, ավելի քան 1 մլն 700 հազար տարատեսակ ծաղիկներով ավելացնել ծաղկային տարածքները՝ դրանք հասցնելով 5,5 հեկտարի:

Մեկնաբանություններ (1)

Семенов
Надо бы еще все пилы и топоры измерить и пронумеровать. А то это всё, право, хренотень какая-то6 имитация заботы о народе....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter