Սուքիասյանների «Բենթլին» փախուստի է «դիմել»
ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող մուգ բալագույն «Բենթլի» մակնիշի 01 ՈՈ 015 համարանիշի ավտոմեքենան այսօր՝ ժամը 22:00-ի սահմաններում, չենթարկվելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին՝ մեծ արագությամբ դիմել է փախուստի:
Տիգրան Մեծի պողոտայում այս ամենին ականատես է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ առջեւից «Բենթլին», հետեւից սեւ գույնի «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքեն, որում եղել է «Բենթլիի» տիրոջ թիկնազորը, խախտել են երթեւեկության կանոնները:
«Պրադոն», այնուամենայնիվ, չի կարողացել փախչել ոստիկաններից եւ այն հիմա ՃՈ տուգանային հրապարակում է: Իսկ «Բենթլին» հայտնաբերելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել