HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պահին Հայաստանում դժվարանցանելի է մի քանի ավտոճանապարհ

Փետրվարի 3-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը՝ Գեղարքունիքի մարզի կողմից:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի, Շիրակի մարզի Գյումրի-Կապս և Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա գյուղերի ավտոճանապարհները:

Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհահատվածի մաքրման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են՝ եղանակի վատթարացման և հնարավոր ձնահյուսի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter