HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատամարտիկները Այգեստանի գյուղապետից «պատիվ են պահանջում»

Արարատի մարզի Այգեստան համայնքում այս պահին ազատամարտիկներ են հավաքված: Նրանք եկել են համայնքապետ Սոկրատ Հովսեփյանից պատիվ պահանջելու:

«Հետք»-ին ահազանգած ազատամարտիկները պատմեցին, որ Սոկրատ Հովսեփյանն իրենց ընկերների՝ ազատամարտիկներ Արտյուշ Մկրտչյանի և Արմո Վարդանյանի դեմ սուտ ցուցմունքներ է գրել, որ, իբր, վերջիններս, գյուղից գողություն են արել: Արտյուշ Մկրտչյանին և Արմո Վարդանյանին քննչական բաժանմունք բացատրություն տալու են հրավիրել: Թե ինչ ընթացք է ստացել գործը, ազատամարտիկները տեղյակ չեն, սակայն պնդում են, որ գյուղապետը սուտ ցուցմունք է տվել:

«Գյուղապետի դեմ թեմա ունենք: Գյուղապետը զրպարտել է կռվող տղերքին, որ լուսավորություն են ջարդել, գերեզմանի կռանտներն են ջարդել, գործ է հարուցել քրեական բաժանմունք: Հիմա կռվող տղերքը հավաքվել են, որ պատիվ պահանջեն, թե ինչու է իրենց զինակից ընկերներին զրպարտել»,- պատմեց Այգեստանի ավագանու անդամ Պարգև Սարգսյանը:

Սոկրատ Հովսեփյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Այգեստանի համայնքապետ է 2008 թվականից: Նրա՝ համայնքի բնակիչների հետ հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, և գյուղացիներն անցյալ տարի պահանջում էին համայնքի ղեկավարի հրաժարականը: Ավելի շուտ՝ գյուղապետին մեղադրել են չարաշահումների մեջ:  Սակայն գյուղացիները նշում են, որ Սոկրատ Հովսեփյանը, նախքան գյուղապետ ընտրվելը, 1985-2007թթ. աշխատել է դատախազ և իր կապերն է օգտագործում արդարանալու և հիմա էլ գյուղացիներին ճնշելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter