Հրապարակվել է City of smile-ի նվիրատուների ցանկը
City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Այդ ցանկի համաձայն՝ ամենամեծ նվիրատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է: Երկրորդ մեծ նվիրատուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Հիմնադրամին փոխանցումներ են կատարել Գագիկ Ծառուկյանն ու ընտանիքի անդամները, Սամվել Ալեքսանյանի ընկերությունները, Գագիկ Խաչատրյանի ընկերությունները և այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել