HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեզվի կոմիտեի հորդորակը հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

(3-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

Ներկայացնում ենք օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:  

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալտերնատիվ - 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
  2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում
  3. ասիստենտ – ընթերակա, օգնական
  4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն
  5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
  6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ
  7. բուտիկ – կրպակ
  8. գարնիր – խավարտ
  9. գլադիոլուս – թրաշուշան
  10. դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
  11. դեպորտացիա - արտաքսում, վտարում
  12. դեսերտ – աղանդեր
  13. դետալ - 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս
  14. դիլեմա – երկընտրանք
  15. իմպլեմենտացիա – կիրարկում
  16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն
  17. լանցետ – նշտար
  18. կալա – փողաշուշան
  19. կատաստրոֆիկ - աղետալի
  20. կաֆել – հախճասալ, սալիկ
  21. կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ
  22. մանժետ – թեզանիք
  23. մանիակ – մոլագար
  24. մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ
  25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ
  26. շտամպ - դրոշմ, դրոշմակնիք
  27. պատենտ – արտոնագիր
  28. պեդալ – ոտնակ
  29. պոտենցիալ - ներուժ, կարողություն
  30. պրեպարատ – պատրաստուկ
  31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք
  32. պրոդուկտիվ – արդյունավետ
  33. ռադիկալ - արմատական
  34. ռացիոնալ -  բանական, տրամաբանական
  35. ռուբին – սուտակ
  36. վակցինա – պատվաստանյութ
  37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն
  38. տենդենց – միտում
  39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
  40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Մեկնաբանություններ (4)

Ստեփան
Ամոթալի է, երբ նույնիսկ կրթված հայերը իրենց հայերեն խոսքը գրում են լատինատառ՝ պատճառաբանելով, թե էդպես հեշտ է: Իհարկե, էդպես հեշտ է քողարկել իրենց մայրենի լեզվի թերիմացությունը, որ նաև հեշտ է բառեր չփնտրել ու աղավաղել ամեն ինչ: Բոլորովին դժվար չէ օտարատառ ստեղնաշարով հայերեն հավաքելը: Էլի "հորդորում", ամենուր և ամեն տեղ "հորդորում" ենք: Ինչու միայն "հորդորում", երբ կան շատ համապատասխան հոմանիշներ կամ համարժեք բառեր: Իդեպ, "հորդորում" բառը քսան-երեսուն տարի առաջ այնքան սակավ էր գործածվում, որ կարելի է ասել՝ չկար: Վերը նշված բառերի մասին. Բոլոր համարժեքներին կողմ եմ ու նրանց մեծ մասը լայնորեն մեր առօրյայում շրջանառվում է: Թերևս, կասկածներ ունեմ "ընթերակա", "աղանդեր" և "սուտակ" բառերի գործառության նկատմամբ, որ թերճկուն են, կամ՝ ոչ բարեհունչ:
Տաթևիկ
պոտենցիալ բառը 2-րդ իմաստ ևս ունի - հավանական: Օրինակ պոտենցիալ միգրանտ-հավանական միգրանտ
Վարդգես Զարգարյան
*ռուբին RUBY հայերենում պետք է ռուբի օգտագործել ինձ հակաճառել են՝ ռուսերեն ռուբին է; ինչ անենք գլուխներս տանք պատին՝ դա ի՞նչ ստրկամիտ տրամաբանություն է։ ✅ اهل قلم وفرهنگ: 👉🆔 @ahleghalamvafarhangուսը գլուխը տվել է պատին
Արմենակ Եղիայեան
Գովելի նախաձեռնութիւն է, եւ տրուած համարժէքները խիստ սերտուած, վայելուչ ու հայեցի են: Շնորհակալութիւն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։