Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են փետրվար ամսվա կատարած աշխատանքները, խնդիրներ են առաջադրվել հետագա անելիքների կազմակերպման, առաջիկա մարտավարաշարային պարապմունքների և պլանային այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել