HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Ազգային ժողոը հայտնում է, որ փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նախորդ օրերին մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախագծերի քննարկման արդյունքները, ներկայացրել է նստաշրջանի առաջին նիստին պատրաստ օրինագծերի ցանկը և գլխադասային հանձնաժողովների ղեկավարներից ստացել համապատասխան պարզաբանումներ:

Առաջիկա նիստում նախատեսվում է նաև ընդգրկել «Տեղեկություններ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեությանմասին» հարցը, որը խորհրդարանին կներկայացնի կառույցի նախագահ Բորիս Առուշանյանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ՝ ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11:00-ին: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter