HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կոնգոյի քաղաքացուն դանակահարած երիտասարդը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Կոնգոյի քաղաքացուն դանակահարելու մեջ մեղադրվող 27-ամյա Հարություն Դալլաքյանը: Նրա քույրը՝ Մարինե Դալլաքյանը, «Հետք»-ին տեղեկացրեց, որ եղբայրը հացադուլ է հայտարարել, քանի որ նախաքննական մարմինը ծանրացնում է նրա արարքը, որի համար սահմանված է շատ խիստ պատիժ՝ ազատազրկում մինչև 10 տարի:

2018 թ-ի հոկտեմբերի 5-ին Երևանի կենտրոնում Հարություն Դալլաքյանը դանակահարել էր Կոնգոյի քաղաքացի Բուենսի Տոնտոնին, իսկ մինչ այդ նրանց միջև վիճաբանություն էր ծագել, քանի որ Դալլաքյանը Տոնտոնին «նեգր» էր անվանել:

Դալլաքյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար: Այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, որի համար պատիժ է նախատեսվում 5-ից 10 տարի ազատազրկումը: Հարություն Դալլաքյանի քրոջ խոսքով՝ եղբայրը ընդունում է, որ դանակահարել է, սակայն չի ընդունում, որ դա կատարել է խուլիգանական դրդումներով:

Հացադուլ հայտարարած կալանավորը պահանջում է, որ իր կատարած հանցագործությանը ճիշտ որակում տրվի, այսինքն՝ նույն հոդվածի ոչ թե 2-րդ մասով նախատեսված արարք, այլ 112-րդ հոդվածի 1-ին մասով: Բացի այդ, Հարություն Դալլաքյանը միջնորդել է, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով, սակայն քննիչը առարկել է, որի հետևանքով միջնորդությունը չի բավարարվել:

Մարինե Դալլաքյանը տեղեկացրեց նաև, որ հացադուլի ընթացքում եղբորն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, սակայն տեղեկացրել են, որ նախաքննական մարմնի գործողություններին միջամտելու լիազորություն իրենք չունեն:

Մեկնաբանություններ (1)

ՄԱՐՒՆԵ
Գրավի միչնորդություն մեռժում են անհիմն պատճարներով իբր թե կարող է ծանոթացած լինի քրեական հեղինակությունների հետ իրենց միչոցով խոչնդոտի հետաքննության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter