Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում
Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառածածկ տարածք: Այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, գյուղի 25 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից:
Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:
Լրացում
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին:
Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում, այդ թվում՝ ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 19 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառնտեսություն» մասնաճյուղի 7 աշխատակից և Պրիվոլնոյե գյուղի 25 բնակիչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել