Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով և ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով և ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների
համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել