HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Անտուան Սոմդան (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարևորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter