HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ի՞նչ պայմաններում են պահվում կալանավորները. Վերաքննիչ քրեական դատարանի խցերը

Վերաքննիչ դատարանում այսօր բաց դռների օր էր: Այնտեղ ժամանած քաղաքացիներն իրավունք ունեին լինել նիստերի ցանկացած դահլիճում, շենքի ցանկացած հարկում, անգամ նկուղայինում, որտեղ պահվում են կալանավորները, երբ բերվում են դատարան՝ իրենց վերաբերյալ գործերի քննությանը մասնակցելու: Փակ էին միայն դատարանի 6 խցերի դռները՝ թեև այնտեղ այսօր կալանավորներ չկային:

Դատարանի նկուղում, որտեղ պահվում են կալանավորները, բետոնե հատակ է, միջանցի որոշ հատվածերում քանդված է անգամ բետոնը: Յուրաքանչյուր խցում տեղադրված է մեկ նստարան, որի ետևում կիսատ շարված պատ է, պատից այն կողմ՝ սանհանգույց՝ առանց դռան:

Որքանով տեսանելի էր, սանհանգույցները բարվոք վիճակում չէին: Նկուղի միայն մի քանի խցերում դեպի դուրս բացվող փոքրիկ պատուհաններ էին՝ պատված ճաղավանդակներով: Խցի ճաղավանդակներից ներս՝ գրառումներ կային: «Փախեք». գրված էր խցերից մեկի պատին: Նշենք, որ ի տարբերություն նկուղի՝ Վերաքննիչ դատարանի այլ հարկերը վերանորոգված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter