HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգսյանը վստահ է, որ հայ-պորտուգալական հարաբերություններն ունեն հիանալի ապագա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա): 

Սարգսյանը շնորհավորել է դեսպանին երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման: 

Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաև ունի հիանալի ապագա:

Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter