HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալվել են պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներ

Պետական վերահսկողության ծառայությունը հաստատել է, որ ձերբակալվել են ծառայության երկու աշխատակիցներ։ Այս մասին ծառայության հաղորդագրությունը ներկայացնում ենք նույնությամբ․

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։ Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter