HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը:

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով փորձի փոխանակում, ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև ռազմաքաղաքական խորհրդակցություններն ու տեղեկատվության փոխանակումը: Նախորդ տարվա պլանավորված միջոցառումների 83 տոկոսն իրականացվել է:

Հանդիպման ընթացքում համաձայնեցվել և ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը: Այն ներառում է 20 միջոցառում Հայաստանում և Հունաստանում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter