Դատավոր Ալեքսանդր Ազարյան. «Օրենք չի փոխվել, օրենսգրքերը չեն փոխվել. ի՞նչ է նշանակում՝ իրավիճակ է փոխվել»
Անցումային արդարադատության վերաբերյալ հստակ պատկերացում չունեն անգամ այն անձինք, ովքեր շատ են խոսում դրա մասին: Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի լրագրողի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ հավելելով, որ ինքը ևս հստակ պատկերացում չունի, թե ինչ է անցումային արդարադատությունը:
Դատավորն անդրադարձավ իր հասցեին հնչած քննադատություններին` կապված այն հանգամանքի հետ, որ նախկինում Մարտի 1-ի գործերով մի շարք դատավճիռներ է կայացրել, ապա 2018-ին քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործն ու նրան անձեռնմխելիության հիմքով ազատ արձակել:
«Ես դատավճիռները կայացրել եմ օրենքի տառը պաշտպանելով, որևէ դատավճռի համար չեմ զղջում, այսօր կայացնելիս նույն դատավճիռները կկայացնեի»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Դատավորը ևս մեկ անգամ պնդեց իր կարծիքն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Մեր հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ և հետո դատավորն իր աշխատանքում որևէ փոփոխություն տեսնո՞ւմ է, Ազարյանը պատասխանեց, որ ոչ միայն ինքը, այլև իր ընկերները հիմա աշխատում են այնպես, ինչպես նախկինում:
«Օրենքը չի փոխվել, օրենսգրքերը չեն փոխվել, ի՞նչ է նշանակում՝ իրավիճակ է փոխվել»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել