HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունում ընդունել են Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը

Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ծառայության հաղորդմամբ` ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը կարևորեց երկու պետությունների միջև ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաև, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահների միջև:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ամփոփեց Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:
Ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր և ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:
Հանդիպման ավարտին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter