HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղումներ` ձյուն եւ թաց ձյուն

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նման կանխատեսում է արել ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունը:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի և 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, մարտի 1-ի և 2-ի գիշերը՝ 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Մարտի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալները

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            17.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -10.70C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`             2.00C

Գետերի, լճերի եւ ջրամբարների վիճակը 

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter