HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սիլվա Համբարձումյանը կհրավիրվի նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը վերաբացելու դեմ տարված բողոքի քննությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր քննվում էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ քրեական գործը վերաբացելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստի օրվա և ժամի մասին ծանուցվել էր նաև գործարար Սիլվա Համբարձումյանը, որը, ըստ գործի նյութերի, կաշառք է տվել Արամ Հարությունյանին:

Համբարձումյանը, սակայն, նիստին չէր ներկայացել: Կաշառքի և փողերի լվացման գործը քննող քննիչ Դավիթ Կոստանդյանը դատարանին միջնորդեց ևս մեկ անգամ Համբարձումյանին ծանուցել նիստին ներկայանալու մասին, և դատավորը բավարարեց միջնորդությունը:

Նշենք, որ Հարությունյանի վերաբերյալ գործը քննվում է 2015 թվականից, սակայն դրա վարույթը կարճվել է, ապա Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նորից վերաբացվել՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Կարճված քրեական գործով անցել են մի քանի անձինք, որոնք ևս վիճարկում են գործի վերաբացման որոշումը:

Այլ մանրամասներ՝ ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter