Դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Մանվել Գրիգորյանի գրավի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը մերժել է Մանվել Գրրգորյանի պաշտպանների` իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Դատավոր Մելքոնյանը, որը բազմիցս հիմնավոր է համարել Գրիգորյանի նկատմամբ կալանք խափանման միջոցի ընտրությունը, կարծում է, որ կարող է քննել նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել են երեկ տեղի ունեցած դատական նիստին. դատավորը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ դրա վերաբերյալ որոշում կայացնելու:
Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 232 917 դրամի գույք յուրացնելու, 1 228 176 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 225 003 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 101 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրա գործի նախաքննությունն ավարտվել է, պաշտպաններին ժամանակ է տրամադրվել նյութերին ծանոթանալու համար:
Լուսանկարում՝ դատավոր Մարինե Մելքոնյանը, Մանվել Գրիգորյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել