HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշվել է ՀՀ ԶՈւ կազմավորման 20-ամյակը

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 60 երկրի հարյուրից ավելի բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական պաշտոնատար անձինք:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչ, փոխգնդապետ Ա.Մկրտչյանը, ով ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կազմավորման փուլերն ու անցած ճանապարհը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակյնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Կարլ Հորսթը` բարձր գնահատելով հայկական զորախմբի մասնակցությունը Աֆղանստանում անվտանգության և կայունացման գործողություններին:

Իսկ հունվարի 31-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԶՈւ ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով ընդունելություն էր կազմակերպել Հայաստանի Հանրապետության առաքելությունը:

Ընդունելությունը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի և առաքելության ռազմական ներկայացուցիչ, փոխգնդապետ Վարդան Հովակիմյանի անունից:

Ընդունելությանը ներկա են եղել ՆԱՏՕ-ում հավատարմագրված Դաշինքի և Գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ' դեսպաններ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականներ, ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում միացյալ դաշնային զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter