Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Սևանի, Գավառի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է՝ տեսանելիությունը՝ 20-30 մետր: Տիգրանաշենի ոլորաններում և Մեղրու լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր:
Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել