HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև. կողմերը հայտարարում են խոցված ռազմական ինքնաթիռների մասին

Պակիստանը հայտարարել է, որ երկու հնդկական ռազմական օդանավ է խոցել՝ ի պատասխան Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից իրենց օդային տարածք ներխուժելուն: Նախօրեին էլ Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում զինյալների ճամբարին: Դրանք առաջին ավիահարվածներն էին Հնդկաստանի և Պակիստանի միջև 1971թ. տեղի ունեցած պատերազմից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկաստանի ռամզաօդային ուժերի երկու օդանավեր խոցվել են Քաշմիրի՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, հայտարարել է Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը: Նրա խոսքերով օդանավերից մեկն ընկել է Քաշմիրի պակիստանյան հատվածումը, իսկ մյուսը՝ հնդկականում: Պակիստանի իշխանությունները հայտարարել են նաև, որ ձերբակալվել են հնդիկ երկու օդաչուների, որոնք պայթյունից հետո բժշկական օգնության կարիք են ունեցել:

Հնդկաստանը դեռևս չի մեկնաբանել պակիստանյան բանակի հայտարարությունը:

Միևնույն ժամանակ, BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով հնդական մամուլին, հայտնում է, որ Հնդկաստանի բանակն էլ պակիստանյան F-16 կործանիչ է խոցել, որը ներխուժել էր Հնդկաստանի օդային տարածք Ջամու և Քաշմիր նահանգից:

Ավելի վաղ, Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Պակիստանի ռամզաօդային ուժերի երեք ինքնաթիռներ նույնպես հատել էին Հնդկաստանի սահմանը, սակայն անմիջապես լքել էին այն, երբ հնդիկ օդաչուները որսացել էին դրանք:

Հնդկաստանը սահմանափակել է իր օդային տարաածքներում քաղաքացիական չվթերները, իսկ Պակիստանի իշխանությունները ընդհանրապես արգելել են քաղաքացիական ավիացիայի թռիչքները:

Երեքշաբթի օրը Հնդկաստանի ռամզաօդային ուժերը վերջին 48 տարում առաջին անգամ ավիահարվածներ էին հասցրել Քաշմիրի պակիստանյան հատվածին, որոնց թիրախը եղել է «Ջաիշ-է-Մուհամեդ» խմբավորման զինյալների «խոշորագույն ճամբարը»: Հենց այդ խմբավորումն էր փետրվարի 14-ին Քաշմիրի հնդկական հատվածում պայթյունի կազմակերպիչը, ինչի հետևանքով 46 հնդիկ զինվորականներ էին զոհվել: Ըստ հնդկական կողմի վարկածի՝ չեզոքացվել էին բազմաթիվ ահաբեկիչներ և ավագ հրամանատարներ, սակայն Պակիստանի իշխանություններն էլ հայտարարել են, որ ավիահարվածների հետևանքով ոչ զոհեր են եղել, ոչ էլ ավերածություններ:

«Ջաիշ-է-Մուհամեդ»-ը ցանկանում է ամբողջությամբ առանձնացնել Քաշմիրը Հնdկաստանից և հարձակումներ է գործում Պակիստանի տարածքից: Միևնույն ժամանակ այդ խմբավորման գործունեությունը արգելված է Պակիստանում, նրան ահաբեկչական են համարում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, ՄԱԿ-ը:

Միջազգային հանրությունը կոչ է արել կողմերին զերծ մնալ ռազմական բախումներից: Հայտարարություններով են հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պակիստանի վարչապետ Իմրան Խանն էլ կոչ է արել Հնդկաստանի իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանին և խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Քաշմիրը վիճելի տարածք է Հնդկաստանի և Պակիստանի միջև, տարածքային հավակնություններ է ներկայացնում նաև Չինաստանը: Քաշմիրի մի մասը վերահսկվում է Պակիստանի, մյուսը՝ Հնդկաստանի կողմից, և շփման գոտում ֆորմալ սահմաններ չկան, սակայն այդ շփման հատվածը գտնվում է դժվարհասանելի տեղանքում:

Գլխավոր լուսանկարը՝ Tauseef Mustafa/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter