HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Ստավրոպոլի երկրամասում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում:

Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter