HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Աբովյանի, Գավառի, Աշոցքի, Սևանի, Ապարանի, Արագածի ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում բուք է:

Աբովյան-Սևան և Ապարան-Արագած ավտոճանապարհները բքի պատճառով դժվարանցանելի են: Նախարարությունը վարորդներին հորդորում է առայժմ խուսափել նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելում է, որ դժվարանցանելի են նաև Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ըստ ԱԻՆ-ի՝ փակ են նաև Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter